«Անհանգստանալու չափ երկար». Մասկը տեսանյութ է հրապարակել Լոս Անջելեսի տակ գտնվող արագընթաց թունելից (տեսանյութ)
Ամերիկացի միլիարդատեր, SpaceX, Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասկն իր թվիթերյան միկրոբլոգում հրապարակել է առաջին տեսանյութը՝ արված Լոս Անջելեսի տակ կառուցվող առաջին արագընթաց թունելում:
«Այս գիշեր անցա Լոս Անջելեսի տակ գտնվող թունելով, որը կառուցվում է The Boring Company ընկերության կողմից: Անհանգստանալու չափ երկար է: Նախապատրաստվում ենք դեկտեմբերի 10-ին բացման կապակցությամբ խնջույքին...»,- գրել է Մասկը:
Հայտնի է, որ միլիարդատերը թունելի կառուցման մասին հայտարարել էր հունիսի վերջին: Մասկն առաքելության իրագործումը վստահել է իր հիմնած The Boring Company-ին:
Գործարարի նպատակն է ԱՄՆ-ում ստորգետնյա թունելների ցանցի ստեղծումը:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:










