Ռուսաստանը կստեղծի մինչև Իսպանիա ու Կանադա հասնող անօդաչուներ
Ռուսաստանում ավարտին է մոտենում նոր սերնդի անօդաչու թռչող սարքերի մշակումը, գրում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ խոսքը մինչև Իսպանիա և Կանադա հասնելու հնարավորությամբ սարքերի մասին է:
Այս անօդաչուների գործողության շառավիղը թույլ կտա Կալինինգրադից մեկնելու դեպքում հասնել մայրցամաքային Եվրոպայում գտնվող ցանկացած կետ, իսկ Չուկոտկայից մեկնելու դեպքում՝ մինչև Կանադա:
Նշվում է, որ անցած վեց տարում Ռուսաստանի զինված ուժերում ձևավորվել է մոտ 40 «անօդաչու» զորամաս ու ստորաբաժանում, որոնց համար մատակարարվել է մինչև 500 կմ հեռավորության վրա հետախուզում անցկացնելու հնարավորությամբ օժտված ավելի քան 1.800 սարք:
Անօդաչու ավիացիոն համակարգերի ոլորտում առաջատար ռուս փորձագետներից մեկը՝ Դենիս Ֆեդուտինովը, նշել է, որ առաջիկա տարվա ընթացքում ցամաքային զորքերը կարող են մի քանի հարվածային, այդ թվում նաև «Քորսար» մարտավարական ու մինի դասերի նոր անօդաչուներ ստանալ:










