Facebook-ն ԱՄՆ Կոնգրեսի ընտրությունների առնչությամբ արգելափակել է տասնյակ հաշիվներ
Facebook-ն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին ընդառաջ արգելափակել է սոցցանցում կասկածելի գործունեություն ծավալող տասնյակ հաշիվներ, որոնք ենթադրաբար կարող են կապված լինել այլ պետությունների հետ, այս մասին տեղեկանում ենք Facebook-ի հրապարակած հաղորդագրությունից:
Նշվում է, որ այդ հարցով սոցցանցի ղեկավարությանը դիմել են ԱՄՆ իրավապահ մարմինների ներկայացուցիչները՝ հայտնելով իրենց ուշադրության կենտրոնում հայտնված որոշ հաշիվների մասին, որոնք կարող են կապված լինել օտարերկրյա կազմակերպությունների հետ:
Համապատասխան հետաքննության արդյունքում բացահայտվել է Facebook-ում մոտ 30 և Instagram-ում 85 կասկածելի հաշիվ, որոնք արգելափակվել են: Հատկանշական է, որ Facebook-ում այդ էջերը հիմնականում ռուսալեզու և ֆրանսալեզու էին, իսկ Instagram-ում՝ անգլալեզու:










