Samsung-ը նոյեմբերի 7-ին ճկվող հեռախոս կներկայացնի. Bloomberg

11:28 • 06.11.18

Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը, որը տևական ժամանակ ակնարկում է ստեղծվող ճկվող սմարթֆոնի մասին, սակայն որևէ հստակ տեղեկություն չի հրապարակում, նոյեմբերի 7-ին կներկայացնի երկար սպասված մոդելը:

Ինչպես նշում է Bloomberg-ը, ընկերությունը վաղը կներկայացնի միանգամից չորս նորույթ՝ Galaxy S10-ի 3 մոդել և ճկվող հեռախոս:

Samsung-ը վաղվա միջոցառումից առաջ հրապարակել է իր նոր ապրանքանշանը, որը կեսից թեքված է ու վստահաբար ակնարկում է ճկվող հեռախոսի սպասվելիք շնորհանդեսի մասին:

Մասնագետներին ու շարքային օգտատերերին հետաքրքրում է՝ ինչպես է կոնտենտը երևալու ճկվող էկրանին և ինչպես է այն աշխատելու:

Հայտնի է, որ Samsung-ը ճկվող մեխանիզմը փորձարկել է ավելի քան 200.000 անգամ, ինչը նշանակում է, որ այն դիմացկուն է:

 

Samsung updated its Facebook page with this logo ahead of its developer conference, which begins on Wednesday

To accommodate for the device's massive screen, Samsung would have to build an even bigger battery, which has raised concerns among some at the company

Samsung-ը նոյեմբերի 7-ին ճկվող հեռախոս կներկայացնի. Bloomberg