Facebook Messenger-ն օգտատիրոջը 10 րոպե կտա ուղարկած հաղորդագրությունը «երկկողմանի» ջնջելու համար

17:34 • 07.11.18

Աշխարհի խոշորագույն սոցկայք Facebook-ի Messenger հաղորդագրային ծառայությունը շուտով օգտատերերին հնարավորություն կտա ջնջել ուղարկած նամակներն ու հաղորդագրությունները, ինչի արդյունքում ստացողը դրանք չի կարողանա կարդալ:

Սակայն The Verge-ը նշում է, որ հաղորդագրությունը ջնջելու համար ծառայությունը կտրամադրի ընդամենը 10 րոպե. հետհաշվարկը կսկսվի հաղորդագրությունն ուղարկելուց անմիջապես հետո:

Նշվում է, որ նոր գործառույթը կգործարկվի Messenger-ի թարմացված տարբերակում ու շատ շուտով հասանելի կլինի:

Աղբյուրը նկատում է, որ Messenger-ում հաղորդագրությունները ջնջելու գործառույթն ամենասպասվածներից էր ֆեյսբուքյան օգտատերերի համար:

Ավելի վաղ Facebook-ի հիմնադիր-ղեկավար Մարկ Ցուկերբերգը խոստովանել էր, որ իր անձնական էջում ուղարկած նամակները «երկկողմանի» ջնջելու հնարավորություն ունի:

 

 

Facebook Messenger-ն օգտատիրոջը 10 րոպե կտա ուղարկած հաղորդագրությունը «երկկողմանի» ջնջելու համար