Հանձնարարվել է մշակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունները վաղաժամ դադարեցման հարցերը կարգավորող նորմեր և ներկայացնել առաջարկներ. ԱԳՆ խոսնակ
Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժողովի կողմերը պայմանավորվել են հարցի շուրջ քննարկումները տեղափոխել դեկտեմբերի 6-ին Սանկտ-Պետերբուրգում կայանալիք հանդիպմանը. Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Ըստ նրա՝ նաև հանձնարարվել է մշակել լիազորությունների վաղաժամ դադարեցման հետ կապված հարցերը կարգավորող նորմեր:
«Միաժամանակ հանձնարարվել է քարտուղարությանը մշակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունները վաղաժամ դադարեցման հետ կապված հարցերը կարգավորող նորմեր և ներկայացնել առաջարկներ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի լիազորությունները դադարեցվել են նոյեմբերի 2-ին: Այդ օրվանից գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար է դարձել նրա տեղակալ Յուրի Սեմերիովը:










