Infinity Flex Display. Samsung-ը պաշտոնապես ներկայացրել է ճկվող սմարթֆոնը (լուսանկարներ)
Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է երկար սպասված ու համացանցում ամիսներ շարունակ քննարկված ճկվող սմարթֆոնը՝ կոչ անելով Android օպերացիոն համակարգի գծով ծրագրավորողներին նոր հավելվածներ ստեղծել հատուկ այս սարքի համար:
Ինչպես նշում է The Guardian-ը, նորարարական ճկվող հեռախոսը՝ Infinity Flex Display-ը, դեռևս պետք է կատարելագործվի, որպեսզի Samsung-ը մրցակից Apple-ի նկատմամբ զգալի առավելություն ստանա:
Նշվում է, որ նորույթը թաբլեթի չափ՝ 18,5 սմ անկյունագծով էկրան ունի ու հեշտությամբ տեղավորվում է գրպանում:
Աղբյուրը մանրամասնում է, որ ճկվող հեռախոսի շնորհանդեսը կայացել է Սան Ֆրանցիսկոյում կազմակերպված միջոցառման շրջանակում: Այնուհանդերձ՝ Samsung-ը ներկաներից ոչ մեկին թույլ չի տվել դիպչել դրան ու մոտիկից ուսումնասիրել սարքը:
Google ընկերության ներկայացուցիչ Գլեն Մարֆին, որը ևս ելույթ է ունեցել շնորհանդեսի ժամանակ, նշել է, որ իրենք պատրաստ են համագործակցել Samsung-ի հետ՝ ճկվող հեռախոսի համար նոր հավելվածներ մշակելու, այն ավելի հետաքրքիր դարձնելու համար:
Ինչ վերաբերում է հեռախոսի զանգվածային արտադրությանը, ապա Samsung-ը մտադիր է այն սկսել առաջիկա ամիսներին:
![]()
![]()
![]()
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր tert.am-ը, ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում գտնվող Moscone West Convention Center-ում Samsung Developer Conference 2018 ամենամյա կոնֆերանսի շրջանակում կայացել է հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերության նոր սարքերի շնորհանդեսը:










