Առնվազն 40.000 տարի. Բորնեոյի քարանձավում հայտնաբերվել է աշխարհի «հնագույն» ժայռապատկերը (լուսանկարներ)

11:06 • 08.11.18

Բորնեո կղզու ինդոնեզական հատվածի քարանձավներից մեկում հայտնաբերվել է գիտնականներին մինչ այսօր հայտնի հնագույն ժայռապատկերը, որն ունի առնվազն 40.000 տարվա պատմություն:

Ինչպես նշում է The Guardian-ը, կարմրա-նարնջագույն երանգի պատկերում ներկայացված է պոզավոր կենդանի՝ հավանաբար խոշոր եղջերավոր անասուն:

Ուշագրավ հայտնագործությունն արվել է Լուբանգ Ջերիջի Սալեհ քարանձավում, որում հազարավոր հնագույն ժայռապատկերներ կան:

«Սա աշխարհում հնագույն ժայռապատկերն է: Ուղղակի ապշեցուցիչ է նման բան տեսնելը: Սա դեպի անցյալ տանող նեղ պատուհան է»,-նշել է ավստրալացի հնագետ Մաքսիմ Աուբերտը:

Աղբյուրը հավելում է, որ սրանից զատ մասնագետները հայտնաբերել են այլ ժայռապատկերներ ևս:

 

Հնագույն ժայռապատկերը

 

 

Մյուս նմուշները

 

 

Առնվազն 40.000 տարի. Բորնեոյի քարանձավում հայտնաբերվել է աշխարհի «հնագույն» ժայռապատկերը (լուսանկարներ)