Amazon-ը կսկսի iPhone ու iPad վաճառել

12:43 • 10.11.18

Աշխարհի խոշորագույն համացանցային խանութ Amazon.com-ն առաջիկա շաբաթներին կսկսի Apple ընկերության iPhone, iPad և Apple Watch սարքերի վերջին մոդելները վաճառել, ասվում է համացանցային հսկայի հաղորդագրությունում, փոխանցում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Նախկինում Amazon-ը վաճառել է միայն Mac համակարգչային շարքը և Apple-ի արտադրության ականջակալներ:


Apple-ը մանրածախ ապրանքների վաճառքի շուկայում դարձել է Amazon-ի հերթական «զոհը»: Էլեկտրոնիկայի շատ արտադրողներ ավելի վաղ համաձայնել են օգտվել Amazon առևտրային հարթակից խանութին վճարումների դիմաց:


Նշենք, որ Apple-ն ունի իր սեփական խանութների ցանցը, որը զգալի շահույթ է ապահովում:


Apple-ի արտադրանքի վաճառքն Amazon հարթակի միջոցով կիրականացվի ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ճապոնիայում ու Հնդկաստանում: Amazon-ի ներկայացուցիչը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ Ռուսաստանում, որտեղ ընկերությունը մասնագիտացած խանութ չունի, վաճառքների մասին խոսք չի գնում:

Amazon-ը կսկսի iPhone ու iPad վաճառել