Գիտնականները նշել են այն գործոնը, որը քառապատկում է քաղցկեղի առաջացման վտանգը

05:19 • 13.11.18

Իսրայելցի գիտնականները պարզել են, որ գիրությունը պատանեկան տարիքում չորս անգամ ավելացնում է հետագայում  քաղցկեղի առաջացման վտանգը: Աշխատանքը հրապարակվել է Cancer ամսագրում:

Հետազոտողները վերլուծել են 16-19 տարեկան մոտ 1.8 մլն երիտասարդի բուժզննության արդյունքները: Պարզվել է, որ դեռահասների շրջանում գիրությունը 3.76 անգամ ուռուցքի զարգացման ռիսկն ավելացնում է տղամարդկանց, 4.07 անգամ՝ կանանց մոտ:

Գիրության պատճառով հատկապես ուժեղ սեռի ներկայացուցիչների մոտ մեծ է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը՝ մոտ 49 տոկոս:

Գիտնականները նշել են այն գործոնը, որը քառապատկում է քաղցկեղի առաջացման վտանգը