Իրանցի հաքերներին կասկածում են ավստրալական նավաշինական ընկերության համակարգը կոտրելու համար

11:13 • 13.11.18

Ավստրալիայի կիբեռանվտանգության կենտրոնը կասկածում է իրանցի հաքերներին ավստրալական Austal նավաշինական ընկերության համակարգը կոտրելու ու տեղեկություններ գողանալու համար, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նշվում է, որ հոկտեմբերի կեսերին ընկերությունը հայտնել է, որ անհայտ հանցագործը կոտրել է համակարգչային համակարգն ու հասանելիություն ստացել աշխատակիցների հեռախոսահամարներին ու էլեկտրոնային հասցեներին, ինչպես նաև՝ նավերի գծագրերին և նախագծերին:

Ավստրալիայի կիբեռանվտանգության կենտրոնը հակված է այն վարկածին, որ հարձակումն իրականացրել է իրանական հանցավոր խմբավորում: Կենտրոնում, սակայն, համոզված չեն, որ հաքերները կապ ունեն իրանական իշխանությունների հետ:

Ավստրալիայում Իրանի դեսպանատան մամուլի խոսնակն արդեն հայտնել է, որ Իրանը որևէ կապ չունի կատարված կիբեռհարձակման հետ՝ հավելելով, որ «Իրանը խորապես հարգում է Ավստրալիան»:

 

Իրանցի հաքերներին կասկածում են ավստրալական նավաշինական ընկերության համակարգը կոտրելու համար