Մեկ ամսում Apple-ը կորցրել է այնքան գումար, որքան վաստակել է 30 տարում
Ամերիկյան Apple ընկերության շուկայական կապիտալիզացիան նվազել է՝ հասնելով 921 մլրդ դոլարի: Business Insider-ի վերլուծաբանները նկատել են, որ հինգ շաբաթվա ընթացքում ընկերության կապիտալիզացիան նվազել է 190 մլրդ դոլարով, և հենց այսքան արժեր Apple-ը 2010 թվականին:
Սա նշանակում է, որ ընդմենը հինգ շաբաթվա ընթացքում ընկերության բաժնետոմսերի արժեքը նվազել է այնքան, որքան Apple-ը կարողացել է վաստակել իր ստեղծման օրից ի վեր 30 տարվա ընթացքւմ: Այս պահի դրությամբ ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը 194 դոլար է:
Վերջին անգամ բրենդի մեկ բաժնետոմսի արժեքը 190 դոլար է եղել ընթացիկ տարվա օգոստոսին՝ նոր iPhone-ների շնորհանդեսից մի քանի շաբաթ առաջ: Արժեթղթերի գնի նման կտրուկ անկումը ֆինանսիստները բացատրում են iPhone-ի պահանջարկի նվազմամբ:
Apple-ի կապիտալիզացիան մեկ տրիլիոնից նվազել է նոյեմբերի 2-ին, մինչդեռ այս տարվա օգոստոսին Apple-ը դարձել էր առաջին ամերիկյան ընկերությունը, որը գնահատվում էր ավելի քան 1 տրիլիոն դոլար:










