«Յանդեքսն» իր սմարթֆոնը կարող է ներկայացնել նոյեմբերի 19-ին. Ведомости

23:38 • 14.11.18

Նոյեմբերի 19-ի ասուլիսում «Յանդեքսը» կարող է ներկայացնել Яндекс.Телефон սմարթֆոնը: Այս մասին հայտնում է Ведомости-ն՝ հղում անելով ընկերության աղբյուրին:

Ինչպես նշվում է, սմարթֆոնի արժեքը կկազմի 19 990 ռուբլի: Աղբյուրի հաղորդմամբ՝ սմարթֆոնի վաճառքի ժամկետները և գաջեթի առանձնահատկությունները դեռևս չեն նշվում:

Այլ աղբյուրների տեղեկություններով՝ սմարթֆոնը դեռևս նախապատրաստման փուլում է գտնվում:

Ընկերության՝ սեփական սմարթֆոն թողարկելու որոշման մասին հայտնի էր դարձել այս տարվա հուլիսին:

 

«Յանդեքսն» իր սմարթֆոնը կարող է ներկայացնել նոյեմբերի 19-ին. Ведомости