Գրենլանդիայում սառցաշերտի տակ հայտնաբերվել է երկնաքարի հարվածից առաջացած խառնարան

10:28 • 15.11.18

Գրենլանդիայում սառցաշերտի տակ հայտնաբերվել է երկաթյա բաղադրություն ունեցող երկնաքարի հարվածից առաջացած մեծ խառնարան:

Ինչպես նշում է The Guardian-ը, Դանիայի Բնական պատմության թանգարանի գիտնականները ենթադրում են, որ 1,5 կմ լայնությամբ և 10 մլրդ տոննա քաշով երկնաքարը Երկրին է բախվել 12.000 տարի առաջ:

Ենթադրվում է, որ դրա ու Երկրի մակերևույթի բախումից առաջացած էներգիան իր հզորությամբ 47 անգամ գերազանցել է 1945թ. ճապոնական Հիրոսիմայի վրա նետված միջուկային ռումբի էներգիան:

Նշվում է, որ բախման հետևանքով գոյացել է 31 կմ լայնությամբ խառնարան: Այն աշխարհում իր մեծությամբ 25-րդն է, սակայն համարվում է սառցաշերտի տակ հայտնաբերված աշխարհում առաջին խառնարանը:

Գրենլանդիայում սառցաշերտի տակ հայտնաբերվել է երկնաքարի հարվածից առաջացած խառնարան