Չինաստանում 2.100-ամյա ստորգետնյա «բանակ» է հայտնաբերվել (լուսանկարներ)

09:09 • 15.11.18

Չինաստանում հնագետների թիմը 2.100 տարվա պատմություն ունեցող ահռելի փոսում զինվորների հարյուրավոր փոքր արձաններ է հայտնաբերել, գրում է Daily Mail-ը՝ նկատելով, որ գտածոն շատ նման է հանրահայտ «Տերակոտե բանակ»-ին:

Մասնագետները ենթադրում են, որ ստորգետնյա «բանակը» ստեղծվել է «Տերակոտե բանակ»-ից 100 տարի անց: Ենթադրվում է, որ այն ստեղծվել է այն ժամանակվա իշխող դինաստիայի արքայազնի համար:

Նշվում է, որ փոսում հայտնաբերվել է մոտ 300 արձան:

Չի բացառվում, որ ստորգետնյա «բանակի» կողքին գտնվում է բարձր կարգավիճակ ունեցող պաշտոնյայի դամբարան, որը դեռևս պետք է հայտնաբերվի:

Image result for The MINI terracotta army: Hundreds of small warrior statues found in 2100-year-old pit in China