Հույն հնագետներին հաջողվել է պեղել հին հունական Տենեա քաղաքի ավերակները

12:45 • 15.11.18

Հույն հնագետները պեղել են կորուսյալ Տենեա քաղաքի ավերակները, որը հավանաբար կառուցվել է տրոյական պատերազմի գերիների կողմից՝ մ.թ.ա. 12-րդ կամ 13-րդ դարում, հայտնում է CNN-ը:


Պելոպոնես թերակղզու հարավային մասում հնագետները պեղել են մի շարք գտածոներ, որոնք վկայում են, որ հայտնաբերվածը հարուստ Տենեա քաղաքն է:


Քաղաքի տեղադրությունը մինչ այժմ նշված է եղել միայն պատմական աղբյուրներում և վկայություններում, սակայն հնագետները կարողացել են հստակեցնել դրա գտնվելու վայրը զարդեր, մետաղադրամներ, տների ավերակներ հայտնաբերելուց հետո միայն:


CNN-ին տված հարցազրույցում հնագետ Էլենա Կորկան ասել է, որ առաջիկա տարիներին պեղումները կշարունակվեն:


Հիշեցնենք, որ պեղումները սկսվել էին 2013 թվականին:

Հույն հնագետներին հաջողվել է պեղել հին հունական Տենեա քաղաքի ավերակները