ՆԱՍԱ-ն կրկին հետաձգել է Cygnus բեռնատար տիեզերանավի արձակումը

03:29 • 16.11.18

ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, կրկին հետաձգել է Միջազգային տիեզերակայանի անձնակազմի համար բեռով բարձված Cygnus բեռնատար տիեզերանավի արձակումը, գրում է TACC-ը:

Նշվում է, որ այս տիեզերանավի արձակումն արդեն երկրորդ անգամ հետաձգելու պատճառը կրկին Ատլանտյան օվկիանոսի Ուոլոպս կղզու տիեզերակայանի տարածքում եղանակային վատ պայմաններն են: Ենթադրվում է, որ ՆԱՍԱ-ն կրկին կփորձի արձակել տիեզերանավը շաբաթ՝ նոյեմբերի 17-ին, տեղական ժամանակով ժամը 04:01-ին (երևանյան ժամանակով ժամը 13:01-ին):

Cygnus բեռնատար տիեզերանավը պետք է Միջազգային տիեզերակայան հասցնի գիտական սարքեր և այլ սարքավորումներ ուղեծրային համալիրի համար: Տիեզերանավը ուղեծիր դուրս բերելու համար ընտրվել է Antares հրթիռը:

ՆԱՍԱ-ն կրկին հետաձգել է Cygnus բեռնատար տիեզերանավի արձակումը