SpaceX-ի Falcon 9 հրթիռակրի առաջին աստիճանը բարեհաջող վայրէջք է կատարել լողացող հարթակի վրա
Ամերիկյան SpaceX ընկերության Falcon 9 հրթիռակրի առաջին աստիճանը Es'hail 2 հեռահաղորդակցային արբանյակի արձակումից հետո բարեհաջող վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսում գտնվող լողացող հարթակի վրա և հնարավոր է՝ կօգտագործվի նաև երրորդ թռիչքի համար, գրում է РИА Новости-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ հրթիռակրի առաջին աստիճանն արձակումից 9 րոպե անց սահուն վայրէջք է կատարել լողացող հարթակի վրա:
«Falcon 9-ի առաջին աստիճանը վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսում գտնվող «Of Course I Still Love You» հարթակի վրա՝ վերականգնումից հետո նույն արագացուցիչի երրորդ հնարավոր թռիչքի համար», - հայտնել է ընկերությունը:
Նշենք, որ SpaceX-ի համար սա տարվա ընթացքում թվով արդեն 18-րդ բարեհաջող արձակումն է:










