Toyota-ն ցուցադրել է նոր սերնդի Corolla-ն

13:10 • 16.11.18

Ճապոնական Toyota մեքենաշինական ընկերությունը Կալիֆոռնիայում գաղտնազերծել է նոր սերնդի Corolla սեդանի մոդելը:

Ինչպես նշում է cnet.com-ը, Toyota Motor North America-ի փոխնախագահ Ջեք Հոլիսը մանրամասնել է, որ նորույթի պաշտոնական շնորհանդեսը կկայանա Լոս Անջելեսում մեկնարկելիք ավտոշոուի շրջանակում:

Աղբյուրը նկատում է, որ սա այս մոդելի գոյության 50-ամյա պատմության ընթացքում առաջին դեպքն է, երբ Toyota-ն ամերիկյան շուկայում հիբրիդային ուժային համակարգով մոդել է ներկայացնում:

Ընկերությունը նորույթի վերաբերյալ որևէ տեղեկություն չի ներկայացրել՝ նշելով միայն, որ ամեն ինչ պարզ կդառնա Լոս Անջելեսի ավտոշոուի ժամանակ:

Նշվում է միայն, որ այն կառուցված է TNGA (Toyota New Global Architecture) հարթակի հիմքով:

Toyota-ն ցուցադրել է նոր սերնդի Corolla-ն