ՆԱՍԱ-ն ուղիղ եթերով կցուցադրի InSight տիեզերանավի վայրէջքը Մարսում

23:54 • 16.11.18

ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունն (ՆԱՍԱ) ուղիղ միացում կվարի Մարսում InSight սարքի վայրէջքի պահին:

Ինչպես հայտնում է CNN-ը, ՆԱՍԱ-ի մասնագետները օնլայն ռեժիմում կմեկնաբանեն, թե ինչ է կատարվում Կարմիր մոլորակում: Տիեզերական նորությունների սիրահարները կկարողանան ուղիղ եթերում հետևել, թե ինչպես է տեղի ունենում տիեզերական սարքերի ժամանումը Մարս:

Ինչպես նշվում է, ՆԱՍԱ-ի ռեակտիվ շարժման լաբորատորիան երկու հեռարձակում է վարելու միաժամանակ: Առաջինը կհեռարձակվի անմիջապես թռիչքների կառավարման կենտրոնից, երկրորդը կուղեկցվի մասնագետների մեկնաբանություններով:

InSight մարսագնաց սարքը մոլորակի վրա վայրէջք կկատարի նոյեմբերի 26-ին՝ 15:00-ին (երևանյան՝ 24:00):

 

ՆԱՍԱ-ն ուղիղ եթերով կցուցադրի InSight տիեզերանավի վայրէջքը Մարսում