ԱՄՆ Կապի հանձնաժողովը թույլատրել է SpaceX-ին արբանյակներ արձակել տիեզերք
ԱՄՆ Կապի դաշնային հանձնաժողովը (FCC) հավանության է արժանացրել SpaceX ընկերության արբանյակների զանգվածային տեղակայումը:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով հանձնաժողովի հայտարարությունը, հանձնաժողովը տիեզերական ընկերությանը թույլ է տվել ստեղծել, տեղակայել և կառավարել ավելի քան 7000 արբանյակից կազմված նոր ցածր ուղեծրային խումբը:
«Հանձնաժողովի գործունեությունը SpaceX-ին հավելյալ հնարավորություններ է տալիս բնակելի, կոմերցիոն, կառավարական և պրոֆեսիոնալ օգատերերին լայնաշերտ կապի ծառայությունների ընդարձակ հատվածով ապահովելու համար ԱՄՆ-ում և ողջ աշխարհում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, հանձնաժողովը մերձերկրային ուղեծրում արբանյակներ տեղակայելու թույլտվություն է տվել նաև երեք այլ ընկերության՝ Kepler Communications, Telesat Canada և LeoSat MA:










