Իլոն Մասկը ցուցադրել է Լոս Անջելեսի ստորգետնյա թունելը (տեսանյութ)

23:57 • 17.11.18

Ամերիկյան Tesla և SpaceX հիմնադիր Իլոն Մասկը տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով Լոս Անջելեսի ստորգետնյա թունելի կառուցման վերջնական փուլի աշխատանքները:

Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, թունելի Իլոն Մասկին պատկանող The Boring Company ընկերությունն ավարտել է թունելի կառուցման աշխատանքները:

Հայտնի է, որ թունելը նախատեսված է արագընթաց էլեկտրական ավտոբուսների, ուղևորատար պարկուճների և վակուումային ճեպընթացների համար: Հատուկ պարկուճը, որը երթևեկելու է թունելով, արդեն պատրաստ է:

Ավելի վաղ ամերիկացի գործարարը գնահատել էր Լոս Անջելեսի ստորգետնյա թունելի պատրաստ լինելն՝ անցնելով այն ամբողջ երկարությամբ:

Տեսանյութն՝ այստեղ:

 

Իլոն Մասկը ցուցադրել է Լոս Անջելեսի ստորգետնյա թունելը (տեսանյութ)