Facebook-ն առանձին կայք է ստեղծել՝ թափուր աշխատատեղերի որոնման համար

06:42 • 18.11.18

Facebook սոցիալական ցանցի ղեկավարությունը  որոշել է լայնացնել կայքի HR-ուղղվածությունը: Այս որոշման կապակցությամբ ընկերությունը կթողարկի առանձին կայք՝ Learn with Facebook-ը, որի շնորհիվ հնարավոր կլինի հրապարակել թափուր աշխատատեղերի մասին հայտարարություններ, գրում է Life.ru-ն:

Learn with Facebook-ը կրթական հարթակ է, որի միջոցով մարդիկ կարող են ստանալ գիտելիքներ՝ հետագայում մասնագիտական հաջողությունների հասնելու և նոր աշխատատեղեր փնտրելու համար:

Նոր «կուրսերը» բաժանված են մի քանի ուղղվածության: Մասնավորապես՝ կան խորհուրդներ ճիշտ ինքնակենսագրություն կազմելու և ներկայացնելու վերաբերյալ: Բացի այդ, մասնագետները սովորեցնում են նաև ծրագրավորման, մարքեթինգի և ճիշտ հարցազրույց վարելու տարրական հմտությունները, ինչը նույնպես շատ կարևոր է:

Facebook-ն առանձին կայք է ստեղծել՝ թափուր աշխատատեղերի որոնման համար