Առաջին արբանյակային Android սմարթֆոնը շուտով կհայտնվի վաճառքում

20:20 • 20.11.18

Աշխարհում առաջին արբանյակային Android սմարթֆոնի վաճառքը կմեկնարկի առաջիկա մեկ ամսվա ընթացքում:

Ինչպես հայտնում է hitech.vesti-ն՝ Thuraya արբանյակային կապի օպերատորը տեղեկացրել է իր առաջին Android-սմարթֆոնի՝ X5-Touch մոդելի թողարկման մասին, որի մշակման մասին հայտնի էր դարձել գարնանը: 

Գաջեթի առանձնահատկությունները, բացառությամբ հաստության և կշռի, առանձնապես տպավորիչ չեն: Նորույթը համալրված է 5.2 դյույմ անկյունագծով Full HD էկրանով, Qualcomm Snapdragon 625 պրոցեսորով, 2 ԳԲ օպերատիվ հիշողությամբ, 16 ԳԲ ներդնովի կուտակիչով:

Որպես օպերացիոն համակարգ արտադրողն ընտրել է նախանցած տարի ներկայացված Android 7 Nougat-ը: Thuraya X5-Touch-ը կշռում է 262 գրամ, մինչդեռ կորպուսը պաշտպանված է ջրի և փոշու ներթափանցումից:

Աշխարհի առաջին արբանյակային Android սմարթֆոնը համալրված է NFC ինտերֆեյսով, ինչպես նաև GPS, ԳԼՈՆԱՍՍ և BeiDou արբանյակային նավիգացիոն համակարգերով: Արբանյակային կապի միջոցով զանգ կատարելու համար նախատեսված է SIM-քարտը և շարժական ալեհավաքը, երկրորդ SIM-քարտը, զուգահեռ աշխատելով, ապահովում է սովորական կապով զանգեր կատարելու հնարավորությունը: 

Thuraya X5-Touch վաճառքում կհայտնի մոտ 1300 դոլար արժեքով:  

 

Առաջին արբանյակային Android սմարթֆոնը շուտով կհայտնվի վաճառքում