Օգտատերերը հայտնել են Google-ի աշխատանքում խափանումների մասին

02:56 • 22.11.18

Google-ի օգտատերերը հայտնել են որոնողական համակարգի աշխատանքում խափանումների մասին: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Down Detector պարտալը, որը հետևում է հայտնի ինտերնետային ռեսուրսներում խափանումներին:

Պորտալի տվյալներով՝ օգտատերերի մեծ մասի բողոքները կայք մուտք գործելու թույլատվության հետ կապված խնդիրների վերաբերյալ էին: Բացի այդ, օգտատերերը բողոքում էին նաև որոնման հետ կապված խնդիրներից:

Որոնողական համակարգի աշխատանքում խափանումների մասին առավել շատ բողոքներ են ստացվել ԱՄՆ-ից, Իսպանիայից և Մեծ Բրիտանիայից:

Օգտատերերը հայտնել են Google-ի աշխատանքում խափանումների մասին