Huawei-ը ներկայացրել է իր նոր Honor 10 Lite սմարթֆոնը

05:23 • 22.11.18

Չինական Huawei ընկերությունը ներկայացրել է իր միջին բյուջետային դասի Honor 10 Lite սմարթֆոնը, փոխանցում է GSMArena-ն:

Նոր գաջեթը ստացել է 6.2 դյույմ անկյունագծով էկրան, Kirin 710 պրոցեսոր, 3000 մԱ/Ժ հզորությամբ մարտկոց և 13+2 մեգապիքսել թողունակությամբ հիմնական տեսախցիկ: Բացի այդ, այն նաև համալրված կլինի 24 մեգապիքսել թողունակությամբ դիմային տեսախցիկով, ինչպես նաև արհեստական բանականության գործառույթով:

Հայտնի է, որ սմարթֆոնը կթողարկվի չորս գույնով՝ սև, սպիտակ, գրադիենտային կապույտ և գրադիենտային կարմիր: Հատկապես մեծ հետաքրքրություն են առաջացրել վերջին երկուսը, քանի որ Huawei-ը հաճախ է իր սարքերի համար ընտրում գրադիենտային գույներ:

Վաճառքում կհայտնվի սմարթֆոնի երեք տարբերակ՝ 4+64 ԳԲ, 6+64 ԳԲ и 6+128 ԳԲ հիշողությամբ: Դրանք կարժենան 200, 245 и 275 դոլար համապատասխանաբար:

Huawei-ը ներկայացրել է իր նոր Honor 10 Lite սմարթֆոնը