Տամագոչին կվերաթողարկվի՝ ստանալով պոկեմոնի տեսք

06:45 • 22.11.18

Ճապոնական Bandai ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է Eevee Tamagochi խաղալիքը, որը երկու բրենդների՝ Tamagochi-ի և Pokemon-ի համատեղ նախագիծն է: Ստեղծողների խոսքով՝ այժմ փոքրիկ կենդանին ոչ թե մածանալու է, այլ էվոլյուցիայի է ենթարկվելու, գրում է Life.ru-ն

Խաղալիքի արտաքին տեսքը որևէ փոփոխության չի ենթարկվել. այն պահպանել է իր ձվաձև տեսքը, քառակուսի էկրանն ու կառավարման երեք կոճակը: Օգտատերերի համար հասանելի կլինի խաղալիքի երկու տեսակ՝ «I Love Eevee»-ն ու «Color Friends»-ը: Դրանք կունենան միայն արտաքին տարբերություններ, իսկ բոլոր գործառույթները նույնը կլինեն:

Նշվում է, որ խաղալիքը վաճառքի կհանվի 2019 թվականի հունվարի 26-ին:

Տամագոչին կվերաթողարկվի՝ ստանալով պոկեմոնի տեսք