Գիտնականները պարզել են՝ դինոզավրի որ տեսակին են պատկանել հայտնաբերված ամենափոքր հետքերը

08:49 • 22.11.18

Հետազոտողները պարզել են՝ դինոզավրի որ տեսակին են պատկանում 2011թ. Հարավային Կորեայում հայտնաբերված ընդամենը 1 սմ երկարությամբ հետքերը, գրում է Daily Mail-ը:

Նշվում է, որ նախնադարյան փոքրիկը գիշատիչ է եղել: Այն ճնճղուկի չափ է եղել, քայլել է երկու ոտքի վրա:

Գիտնականները նշում են, որ հայտնաբերված ոտնահետքերն ունեն 110 մլն տարվա պատմություն:

«Դատելով կենդանու ոտնահետքերի չափսից՝ կարելի է ենթադրել, որ դինոզավրի այս տեսակը հեշտորեն կտեղավորվեր մարդու ափի մեջ: Սրանք աշխարհում ամենափոքր դինոզավրի ոտնահետքերն են»,-ասել է Քուինսլենդի համալսարանի հետազոտող Էնթոնի Ռոմիլիոն:

Գիտնականները պարզել են՝ դինոզավրի որ տեսակին են պատկանել հայտնաբերված ամենափոքր հետքերը