55 տարի առաջ մահացած Ջոն Քենեդին այսուհետ Twitter-ում էջ «ունի»
ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդին, որը մահացել է 55 տարի առաջ այս օրը, այժմ Twitter սոցիալական կայքում իր օգտահաշիվն ունի, գրում է life.ru-ն:
Ջոն Քենեդիի հիմնադրամի գրադարանից հայտնել են, որ նախկին նախագահի մահվան տարելիցի նախօրեին բացված թվիթերյան էջը նպատակ ունի «ծանոթացնել համացանցային սերնդին Քենեդիի գաղափարներին»:
«Իր պաշտոնավարման 1000 օրերի ընթացքում նախագահ Քենեդին դիպել է ամերիկացիների առավել վեհ զգացմունքներին՝ ձգտելով միավորել երկիրն ու քաջալերել մարդկանց քաղաքացիական ազատության համար պայքարի ու միջուկային ժամանակաշրջանի մռայլ իրականությունում», - ասված է գրադարանի տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնեք, որ Քենեդին սպանվել է 1963 թվականի նոյեմբերի 22-ին Դալաս ուղևորության ժամանակ: Ըստ պաշտոնական վարկածի՝ նրա վրա կրակել է Լի Հարվի Օսվալդ անունով դիպուկահարը, սակայն 35-րդ նախագահի սպանության պատճառների ու խնդրահարույց հանգամանքների մասին քննարկումներն ԱՄՆ-ում չեն դադարում մինչ օրս:










