Բելառուսում կսկսեն հեռախոսահամար պահանջել լրատվական կայքերում մեկնաբանություն թողնելու համար
Բելառուսում կսկսեն հեռախոսահամար պահանջել լրատվական կայքերում մեկնաբանություն թողնելու համար, գրում է lenta.ru-ն:
«Ինչ որ մեկը ցանկանում է մեկնաբանություն թողնել: Նա ուղարկում է իր գրառումն այս կամ այն համացանցային ռեսուրսին՝ թողնելով իր հեռախոսահամարը: Նրան կուղարկվի հատուկ գաղտնաբառ»,- բացատրել է երկրի տեղեկատվության նախարար Ալեքսանդր Կարլյուկևիչը:
Նա ընդգծել է, որ ոչ մեկ չի խանգարում մարդուն արտահայտել իր կարծիքը, սակայն «կարևոր է, որ այն չհակասի երկրի օրենքներին»:
Լրատվամիջոցների մասին օրենքում համապատասխան փոփոխություններն ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 1-ից:
Փոփոխությունները ենթադրում են, որ համացանցային ռեսուրսները կարող են հավաքել օգտատերերի անձնական տվյալները՝ անուն-ազգանունը, սեռը, ծննդավայրը, ծննդյան ամսաթիվը, էլեկտրոնային փոստի հասցեն և այլն: Ռեսուրսների սեփականատերերը պետք է պահեն այդ տվյալները և ներկայացնեն միայն դատախազության, դատարանների և այլ մարմինների պահանջով:










