Հյուսիսափայլն ու լուսնային ծիածանը. լուսանկարիչը մեկ կադրում բնության երկու հազվագյուտ երևույթ է ֆիքսել
Բրիտանացի լուսանկարիչ Չադ Բլեյքլիին հաջողվել է բացառիկ լուսանկար անել՝ մեկ կադրում ֆիքսելով բնության հազվագյուտ ու գեղեցիկ երևույթներից երկուսը՝ առեղծվածային հյուսիսափայլը և լուսնային ծիածանը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, ուշագրավ լուսանկարն արվել է շվեդական Լապլանդիայի երկնքում՝ Հյուսիսային բևեռային շրջանից դեպի հյուսիս:
Մասնագետները բացատրել են, որ երկու երևույթի միաժամանակյա տեղի ունենալը պայմանավորված էր օդում խոնավության բարձր մակարդակով ու լիալուսնի փաստով:
«Վերջին 10 տարին ես հյուսիսափայլ եմ նկարում, սակայն սա առաջին դեպքն էր, երբ հյուսիսափայլն ու լուսնային ծիածանը համընկնում են: Դա ուղղակի աննկարագրելի տեսարան էր»,-խոստովանել է Բլեյքլին:
Պարբերականը հավելում է, որ լուսնային ծիածանի համար կարևոր նախապայման է լիալուսինը: Բացի այդ, Լուսինը 42 աստիճանից պակաս բարձրություն չպետք է ունենա գիշերային երկնակամարում:
Հայտնի է, որ լուսնային ծիածանի երևույթն առաջին անգամ նկարագրել է Արիստոտելը՝ մ.թ.ա. 350թ.:











