Կարմիր գրքում գրանցված ծովացլերը հարյուրամյակներ անց նորից են հայտնվել Սպիտակ ծովում
Սպիտակ ծովում նկատվել են Կարմիր գրքում գրանցված ծովացլեր, որոնց քանակը չվերահսկվող որսի պատճառով խիստ կրճատվել է: Այդ մասին Ռուսաստանում Ծովացլերի օրվան ընդառաջ ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Շիրշովի անվան օվկիանոսագիտության ինստիտուտի ծովային կաթնասունների լաբորատորիայի գիտաշխատող Ալեքսանդր Ագաֆոնովը:
«Ատլանտյան ծովացուլը դեռևս անհետացման եզրին է համարվում: Սկզբում դրանց թիվը կրճատվել էր անսահմանափակ որսի պատճառով: Օրինակ՝ XVIII դարից ի վեր նրանք չեն հայտնվել Սպիտակ ծովում, իսկ այժմ, մեր տվյալներով, կաթնասունները նորից են այնտեղ հայտնվել, ինչը դրական փոփոխությունների մասին է վկայում», - ասել է գիտաշխատողը:
Ծովերի և օվկիանոսների աղտոտումն անմիջականորեն չի ազդում ծովացլերի թվաքանակի վրա, սակայն կարող է զգալիորեն կրճատել այն ձկնատեսակների թիվը, որոնցով դրանք սնվում են, հատկապես եթե խոսքն այնպիսի աղետի մասին է, ինչպես նավթի մասշտաբային արտահոսքը:
Ծովացլերի օրը հռչակվել է 2008թ.-ին՝ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) և Ծովային կաթնասունների խորհրդի նախաձեռնությամբ: Այն նշվում է նոյեմբերի 24-ին:
Ծովացլերը մոլորակի հյուսիսային կիսագնդում բնակվող խոշոր մաշկոտանիներ են:











