Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը թողել ՀԱՊԿ-ում ստեղծված խնդիրների լուծումն ու քարոզչություն անցկացնում, երբ հաղթելու է. Արմեն Աշոտյան
Իրավիճակը դասական չէ, քարոզարշավն էլ դասական չէ: Դասական չէ, երբ վարչապետն, առանց երևելի ցուցանիշների, քարոզարշավի համար երկու շաբաթով երկիրը թողնում է փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի հույսին. լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Դասական չէ, որ իրենց հաղթանակի մեջ չեն կասկածում, թողնում է ՀԱՊԿ գործը ու գնում քարոզարշավ անելու: Մենք օգտվելու ենք մամուլից, դռենդուռ արշավ ենք անելու, մեծ միտիգներ չենք անում: Երբ իշխանություն էինք, մեծ միտինգներ մենք էինք անում, հիմա մենք ենք ընգել դռնեդուռ ու չենք ամաչում դրանից: Մարդիկ անհատական են, առանձին հոգսեր ունեն, մենք չենք դիտարկում նրանց որպես վիդեոյի գեղեցիկ ֆոն, մի ակնկալեք մեզնից մեծ հանդիպումների կադրեր, մենք հանդիպելու ենք նրանց հետ առանձին: Մենք այլևս մարդկանց կողքին պետք է լինենք»,- նշեց Ա. Աշոտյանը:
Իսկ մարզերում, ըստ նրա՝ հանդիպումներ կունենան ռեյտինգային թեկնածուները, ամեն ինչ չէ, որ կլուսաբանեն, ամեն ինչ չէ, որի մասին կխոսեն, թեև «ասում են, որ եթե մի բան ֆեյսբուքում չկա, տեղի չի ունեցել»:
Հարցին՝ պետք չէ՞ր, որ Նիկոլ Փաշինյանը արձակուրդ մեկնի, Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Մենք Նիկոլ Փաշինյանին սկսեցինք քննադատել իր՝ Գեղարքունիքի մարզ կատարած այցից, որովհետև որպես վարչապետ պետական միջոցներ էին ծախսել, բայց քարոզչություն էր իրականացնում: Հրապարակեցինք միջազգային չափանիշները, որ նա քարոզչություն էր անում, հետո նա գնաց արձակուրդ: Նա հասկացավ, որ քարոզչություն էր անում ու գնաց արձակուրդ, որովհետև մինչև ժամը վեցը որպես վարչապետ չէր կարող քարոզել»:
Ինչ վերաբերում է տեսակետներին, թե հնարավո՞ր է սգո սրահում եք պատվիրել սև ու սպիտակ ձեր պաստառները, արդյոք Արարատ Միրզոյանի դիտարկումը, որ գաղջը դրսևորվել է պաստառներում, ճիշտ է, Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Զարմանալի է, որ գաղջը գույն է դիտվում: Նոր իշխանությունների մոտ գունային ընկալումների խնդիր կա: մարդ պետք է այնպիսի փիառ անի, որ սևեռվեն դիզայնի վրա: Շնորհակալ եմ Փաշինյան Նիկոլ, մեր ծրագրին գովք արին բոլ-բոլ»:
Արմեն Աշոտյանի խոսքով՝ երկրի հոգսերը տնտեսական սպառնալիքների, անվտանգային միջավայրի վատթարացման համատեքստում քարոզչությամբ են զբաղվում: «Թողել, գնացել ես մի մարդու վրա, ո՞վ երկու շաբաթ պետք է Հայաստանի խնդիրներով զբաղվի, Նիկոլ Փաշինյան»,- ասաց Ա. Աշոտյանը՝ նշելով, նրանց համար ավելի կարևոր էր սեփական կուսակցության շահերը:










