Օգտատերերը հայտնել են YouTube-ի աշխատանքում խափանումների մասին
YouTube-ի օգտատերերը հայտնել են տեսածառայության աշխատանքում խափանումների մասին: Այս մասին հաղոդում է TACC-ը՝ վկայակոչելով Down Detector պարտալը, որը հետևում է հայտնի ինտերնետային ռեսուրսներում խափանումներին:
Խնդիրների մասին առաջին հաղորդագրությունները գրանցվել են երևանյան ժամանակով ժամը 23:00-ի սահմաններում: Օգտատերերի մեծ մասի (66%) բողոքները տեսանյութերի հեռարձակման հետ կապված խնդիրների վերաբերյալ էին: Օգտատերերի ևս 23%-ը բողոքում էր կայքի ոչ ճիշտ աշխատանքից, իսկ 9%-ին չէր հաջողվում մուտք գործել անձնական էջեր:
Խափանումների վերաբերյալ բողոքները ստացվել են ամբողջ աշխարհից, այդ թվում նաև Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Ղազախստանից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից և Բրազիլիայից:










