Գիտնականները պարզել են, թե որ ժամանակաշրջանում է ապրելն ամենից դժվար եղել
Գիտնականները պարզել են, թե մարդկության պատմության որ ժամանակահատվածում է ապրելն ամենից դժվար եղել: Ինչպես հայտնում է The Independent-ը, այս մասին հետազոտության արդյունքները հրապարակվել են Քեմբրիջի համալսարանում:
Գիտական հետազոտության արդյունքներում նշվում է, որ ամենից դժվար օրեր մարդիկ ապրել են 536 թվականին: Այս անսպասելի եզրակացությանը գիտնականները հանգել են եվրոպական արժութային համակարգի ուսումնասիրության արդյունքում:
Նշվում է, որ տվյալ տարում ռեկորդային թվով տարերային աղետներ և տարբեր կլիմայական փոփոխություններ են տեղի ունեցել: «Դա եղել է կայնքի և ապրելու համար վատագույն ժամանակաշրջանի սկիզբը», - ասել է գիտական հոդվածի հեղինակ Մայքլ Մաքքորմիկը:










