Google-ը Կալիֆոռնիայում 1 մլրդ դոլար արժողությամբ գրասենյակային համալիր է ձեռք բերել

12:24 • 27.11.18

Ամերիկյան Google ընկերությունը Կալիֆոռնիա նահանգի Մաունթին Վյու քաղաքում գտնվող իր գլխամասային գրասենյակից ոչ հեռու 1 մլրդ դոլարով գրասենյակային շենքերի համալիր է ձեռք է բերել: Այս մասին հայտնում է San Francisco chronicle թերթը:


Թերթը գրում է, որ դա Սան Ֆրանցիսկոյում և հարակից քաղաքներում անշարժ գույքի ոլորտում ընթացիկ տարվա ամենախոշոր գնումն է: Խոսքը 12 գրասենյակային շենքի մասին է, որոնցում կարելի է տեղավորել 5 հազար աշխատակից: Նախկինում համալիրը պատկանել է LinkedIn սոցիալական ցանցին:


Այս ամիս The Wall Street Journal-ը գրել էր, որ Google-ը ծրագրում է ընդլայնել Նյու Յորքում իր ներկայացուցչությունը: Նշվում էր, որ ընկերությունը մտադիր է 12 հազար նոր աշխատակից տեղավորող գրասենյակային շենքեր ձեռք բերել, ինչը թույլ կտա կրկնապատկել ընկերության նյույորքյան աշխատակազմը:

Google-ը Կալիֆոռնիայում 1 մլրդ դոլար արժողությամբ գրասենյակային համալիր է ձեռք բերել