LG-ն 16 ոսպնյակով համալրված և եռաչափ լուսանկարներ ստեղծող ֆոտոխցիկ է արտոնագրել

18:15 • 27.11.18

Հարավկորեական LG տեխնոլոգիական ընկերությունն արտոնագրել է սմարթֆոնների համար նախատեսված տեսախցիկ՝ համալրված ոչ ավել, ոչ պակաս 16 ոսպնյակով:

Ինչպես նշում է Daily Mail-ը, ոսպնյակներն ունեն 4x4 դիզայն, ինչը տեսախցիկին հնարավորություն կտա պատկերը միանգամից մի քանի տարբեր անկյունից ֆիքսել:

Տեսախցիկը թույլ կտա եռաչափ տեսանյութեր ու լուսանկարներ անել, մի քանի տարբեր կադրերը մեկ լուսանկարում միավորել:

Բացի այդ, օգտատերը կկարողանա լուսանկարից ցանկացած օբյեկտ դուրս հանել: Դրա համար բավական կլինի միայն մատը դնել անցանկալի կետի վրա, ու այն նկարի շրջանակից դուրս հանել:

LG-ն 16 ոսպնյակով համալրված և եռաչափ լուսանկարներ ստեղծող ֆոտոխցիկ է արտոնագրել