Հայտնի է ամենաանվտանգ մեսենջերի անունը՝ ըստ Artezio ընկերության

15:33 • 27.11.18

Artezio ընկերության մասնագետները վերլուծել են ավելի քան 20 մեսենջերների տվյալներ և նշել օգտատերերի համար ամենաանվտանգ հավելվածը: Այս մասին հաղորդում է The Siver Post-ը: 

Փորձարկված հաղորդագրությունների փոխանակման հավելվածներից մասնագետներն առանձնացրել են 8-ը, որոնք ապահովում են գաղտնիության բարձր մակարդակ: 


Փորձարկման ընթացքում ուշադրություն է դարձվել հուսալիության մոտ 30 չափանիշի, այդ թվում՝ տվյալների կոդավորումը, անձնական տվյալների բացահայտման քաղաքականությունը, անձնական տվյալների անվտանգության մակարդակը:


Artezio ընկերության տվյալներով՝ լավագույն մեսենջեր է ճանաչվել Signal-ը: Երկրորդ և երրորդ տեղերում են, համապատասխանաբար, Wick և Telegram մեսենջերները: 

Մասնագետները խորհուրդ են տվել խուսափել Facebook Messenger-ից, քանի որ դրա պաշտպանվածության  մակարդակը ցածր է: 

Հայտնի է ամենաանվտանգ մեսենջերի անունը՝ ըստ Artezio ընկերության