NASA-ի նոր առաքելությունը Մարսից առաջին լուսանկարն է ուղարկել

02:54 • 27.11.18

InSight առաքելությունը բարեհաջող վայրէջք է կատարել Մարս մոլորակի վրա և արդեն առաջին լուսանկարն է ուղարկել Երկիր: Այդ մասին հաղորդում է NASA-ն:

«Սարքավորման բոլոր համակարգերը նորմալ վիճակում են, որևէ բողոք չի արձանագրվել»,- հայտնել են NASA-ի ուղիղ հեռարձակման հաղորդավարները: Նրանք նշել են, որ վայրէջքն իդեալական է եղել:

InSight առաքելության ղեկավար Բրյուս Բեներդտը նշել է, որ իր մեծ երազանքն է՝ լսել Մարսի երկրակեղևի ձայնը: «Ես ուղղակի կթռչկոտեմ ուրախությունից, երբ առաջին անգամ նման ցնցումներ արձանագրենք»,- ասել է նա:

InSight սարքավորումը հատուկ նախատեսված է Կարմիր մոլորակի երկրաբանական կառուցվածքի ուսումնասիրության համար:

NASA-ի նոր առաքելությունը Մարսից առաջին լուսանկարն է ուղարկել