Նոր դիզայնով ներկայացած «ֆուտուրիստական» նավն իրականացրել է իր առաջին ուղևորությունը (լուսանկարներ, տեսանյութ)
Նավաշինարարության ոլորտում վաղուց արդեն մրցակցում են հնարավորինս մեծ, շքեղ և տեխնոլոգիապես հագեցած զբոսանավեր կառուցելու հարցում:
Ինչպես ներկայացնում է CNN-ը, նավաշինարարները սկսել են նորարար դիզայնով նավի փորձարկումը, որը կառուցել են՝ շրջանցելով ծովային ինժեներության մասին կանոնագրքերն՝ առանձնահատուկ նավ կառուցելու համար: Ըստ նախագծի՝ նավը նման է լինելու փոքր քաղաքի:
Խոսքը Celebrity Edge հսկայական նավի մասին է, որն իրականացրել է իր առաջին 15-օրյա ուղևորությունը՝ անցնելով Ատլանտյան օվկիանոսը և Ֆրանսիայից հասնելով Ֆլորիդա: Առջևում նավի առաջին շրջագայությունն է, որի ժամանակ կտեղափոխի ուղևորներին: Նավարկությունն սկսելու է դեկտեմբերի 9-ին:
Նավը եզակի է ներքին հարդարանքով. էնդոկմախքի նմանվող նորարար դիզայնը թույլ կտա առավել հեքիաթային ուղևորություն ապահովել:
Ըստ աղբյուրի՝ նախկին խոշոր նավերը կառուցած են ամուր կորպուսի հիման վրա: Նորարար դիզայնը, ըստ նավաշինարարի, թույլ է տալիս նավի հենքն ամրացնել կենտրոնում՝ ավելի բաց և ազատ թողնելով կողային հատվածները, ինչի շնորհիվ ավելի շատ լույս և ջերմություն կներթափանցի նավի վրա: Դիզայնն ստեղծվել է բացառապես 3D տեխնոլոգիայով:
Ինչպես նշվում է, Celebrity Edge-ը թույլ կտա ուղևորներին հնարավորինս մոտ լինել օվկիանոսին: Իսկ ուղևորության արժեքը կազմում է 1 մլրդ դոլար:














