ՌԴ-ում Nissan-ը հետ է կանչում ավելի քան 950 ավտոմեքենա` անվտանգության բարձիկների հետ կապված խնդրի պատճառով
Ճապոնական Nissan ընկերությունը հայտարարել է Ռուսաստանում 957 ավտոմեքենայի հետկանչի մասին` անվտանգության բարձիկների հետ կապված խնդրի պատճառով։ Ինչպես գրում է TACC-ը՝ հետկանչի ենթակա են Almera, Teana, Pick Up, Patrol, Terrano II և X-Trall մոդելները, որոնք թողարկվել են 2004 թվականի հունվարից մինչև 2012 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում:
Նշվում է, որ մթնոլորտային խոնավության ու ջերմաստիճանի փոփոխության պատճառով անվտանգության բարձիկի աշխատանքի համար պատասխանատու մեխանզմը կարող է շարքից դուրս գալ, իսկ այս դեպքում վթարված մեքենայի անվտանգության բարձիկը կարող է աշխատել չափազանց մեծ ճնշման տակ: Բացի այդ, անվտանգության բարձիկի գազի գեներատորը կարող է վնասվել՝ մեքենայի սրահ արտանետելով մետաղյա բեկորներ:
Այն մեքենաները, որոնք ենթակա չեն հետկանչի, անպայման կստուգվեն և անհրաժեշտության դեպքում անվտանգության բարձիկի գազի գեներատորը կփոխարինվի նորով: Վերանորոգման բոլոր աշխատանքները կիրականացվեն անվճար:










