Instagram-ում նոր գործառույթներ են հայտնվել վատ տեսողություն ունեցողների համար

05:23 • 30.11.18

Instagram-ը ներկայացրել է երկու նոր գործառույթ, որոնք ավելի դյուրին են դարձնում սոցցանցի օգտագործման գործընթացը վատ տեսողություն ունեցողների համար: Այս մասին ընկերությունը հայտնել է իր պաշտոնական բլոգում:

Նոր գործառույթների շնորհիվ՝ այժմ լուսանկարներին կից կարելի է հավելել նաև տեքստային նկարագրություն, իսկ հատուկ համակարգը բարձրաձայն կպատմի նկարի պարունակության մասին:

Բացի այդ, կարելի է հավելել նաև ևս մի տեքստ՝ լուսանկարի էլ ավելի մանրամասն նկարագրության համար, որը նույնպես հնարավոր կլինի ունկնդրել:

Instagram-ում նոր գործառույթներ են հայտնվել վատ տեսողություն ունեցողների համար