855.000 դոլար. Լուսնից բերված 3 հողանմուշը վաճառվել է աճուրդում (լուսանկարներ)

16:14 • 30.11.18

1970թ. ԽՍՀՄ-ի իրականացրած լուսնային առաքելության շրջանակում Լուսնից Երկիր բերված 3 հողանմուշը վաճառվել է Sotheby's-ի կազմակերպած աճուրդում:

Ինչպես նշում է Daily Mail-ը, նմուշները վաճառվել են 855.000 դոլարով:

Հայտնի է, որ վերջին անգամ լուսնային հողանմուշներն աճուրդի էին հանվել 1993թ., ու այն ժամանակ վաճառվել էին երկու անգամ ավելի էժան՝ 442.500 դոլարով:

Ի սկզբանե դրանք պատկանել են Նինա Կորոլյովային՝ Խորհրդային Միության տիեզերական ծրագրի ղեկավար Սերգեյ Կորոլյովի այրուն: ԽՍՀՄ իշխանությունները լուսնային հողանմուշները կնոջն էին նվիրել ի նշան հարգանքի ամուսնու կատարած աշխատանքի համար:

Աղբյուրը մանրամասնում է, որ 1970թ. սեպտեմբերին «Լուսին-16» տիեզերանավը վայրէջք է կատարել Երկրի բնական արբանյակի մակերևույթին ու 35 սմ խորությամբ անցք փորել, որոշ նմուշներ վերցրել այնտեղից ու Երկիր վերադարձել:

 

Картинки по запросу Moon rocks retrieved from the lunar surface by a Russian robot in 1970 sell for $855,000

Картинки по запросу Moon rocks retrieved from the lunar surface by a Russian robot in 1970 sell for $855,000

Luna 16 was the first robotic probe to land on the Moon and return samples of lunar soil to Earth

855.000 դոլար. Լուսնից բերված 3 հողանմուշը վաճառվել է աճուրդում (լուսանկարներ)