Վաճառքում՝ միայն մեկ տարի. Mercedes-ը ներկայացրել է GT սուպերքարի թարմացված տարբերակը (լուսանկարներ)
Գերմանական Mercedes-Benz մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է AMG GT սուպերքարի թարմացված տարբերակը, որը կրել է ոչ միայն դիզայներական, այլև տեխնիկական բնութագրին առնչվող փոփոխություններ:
Ինչպես նշում է Luxury Launches կայքը, GT R Pro կոչվող նորույթի շնորհանդեսը կայացել է Լոս Անջելեսում:
Այն համալրված է 4լ աշխատանքային ծավալով, 577 ձիաուժ հզորությամբ V-8 երկուրբո շարժիչով:
Հատկանշական է, որ մեքենան, որը վաճառքում է հայտնվելու 2019թ., հնարավոր կլինի գնել միայն մեկ տարվա ընթացքում:
Դրա գնի վերաբերյալ տեղեկություն չկա:
















