Toyota-ն ցուցադրել է կատարելագործված մարդանման ռոբոտի փորձարկումը (տեսանյութ)

23:47 • 02.12.18

 

Ճապոնական Toyota ընկերությունը վերամշակել է անցյալ տարի ներկայացված T-HR3 մարդանման ռոբոտը:

Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, այժմ այն կարելի է ղեկավարել 5-րդ սերնդի ցանցերով: Փորձարկումների ժամանակ ինժեներին հաջողվել է կառավարել ռոբոտի շարժումները 10 կմ հեռավորությունից:  

T-HR3-ը երրորդ սերնդի մարդանման ռոբոտ է: Այն սկզբնապես մշակվել է մարդու կողմից հեռակառավարմամբ աշխատելու համար: Ռոբոտին կառավարող օպերատորը գտնվում է հատուկ էկզոկմախքում՝ գլխին վիրտուալ իրականության սաղավարտով: Դա նրան թույլ է տալիս տեղի ունեցողը տեսնել ռոբոտի «աչքերով» և բարձր ճշգրտությամբ կառավարել ռոբոտի շարժումները:  

Ընկերության վերջնական նպատակը ռոբոտին օգտագործելն է հիվանդներին և սահմանափակ հնարավորությամբ անձանց օգնություն ցույց տալու համար:  

 

 

Toyota-ն ցուցադրել է կատարելագործված մարդանման ռոբոտի փորձարկումը (տեսանյութ)