Իսրայելում հնագետները 900 տարի առաջ պատի մեջ թաքցված հազվագյուտ ոսկյա մետաղադրամներ են գտել
Իսրայելի Կեսարիա քաղաքում 900 տարվա հնության հազվագյուտ ոսկյա մետաղադրամներ են գտնվել, գրում է BBC-ն:
Քսանչորս մետաղադրամները մեկ ոսկյա ականջօղի հետ գտնվել են պատի քարերի արանքում թաքցրած բրոնզե տարայի մեջ:
Հնագետները կարծում են, որ ոսկյա մետաղադրամների տերը, հավանաբար, զոհվել է 1101 թվականին՝ խաչակրաց արշավանքի ժամանակ, երբ քաղաքի բնակիչները կոտորվել են:
Ամենայն հավանականությամբ՝ մետաղադրամները թաքցնողը վերադառնալու և դրանք ետ վերցնելու հույս է ունեցել, սակայն չի կարողացել, քանի որ սպանվել է ջարդի ժամանակ կամ վաճառվել որպես ստրուկ:










