eBay-ում վաճառքի է հանվել Bugatti Veyron հիպերքարի ինտերիերը
Մայամիում մեքենաների վաճառքով զբաղվող Braman Motors հայտնի ընկերությունը eBay-ում ներկայացրել է Bugatti Veyron հիպերքարի ինտերիերի տարբեր մասեր:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն, դրանք վաճառվում են 149 999 դոլարով: Վաճառքի հանված հավաքածուի կազմում ընդգրկված են դիմացի կառավարման վահանակը, երկու նստատեղ՝ ամրագոտիներով, դռների վահանակները, փոխանցման տուփի լծակը, կլիմատ-կոնտրոլի բլոկը, ղեկը և ինտերիերի այլ ոչ մեծ տարրեր:
Վաճառողի խոսքով՝ բոլոր պահեստամասերը պահվել են հատուկ տարածքում, որտեղ պահպանվել է անհրաժեշտ ջերմաստիճանը:
Նշվում է, որ ինտերիերը կհամապատասխանի 2006-2015 թվականներին արտադրված ցանկացած «Վեյրոնին»:










