Հույս հազարավոր կանանց համար. աշխարհում առաջին անգամ կինը ծննդաբերել է հանգուցյալից փոխպատվաստված արգանդի շնորհիվ

15:19 • 05.12.18

Բրազիլիայի հիվանդանոցներից մեկում աննախադեպ դեպք է տեղի ունեցել. առանց արգանդ ծնված կինը ծննդաբերելու հնարավորություն է ստացել հանգուցյալ դոնորից փոխպատվաստված արգանդի շնորհիվ:

Ինչպես նշում է The Guardian-ը, նորածին աղջիկը միանգամայն առողջ է:

Հայտնի է, որ արգանդը փոխպատվաստվել է գլխուղեղային արյունազեղման հետևանքով մահացած 45-ամյա կնոջից, որը նախկինում երեք անգամ ծննդաբերել էր: Օրգանը փոխպատվաստվել է 2016թ.՝ 32-ամյա կնոջ օրգանիզմ:

Տասը ժամ տևած վիրահատությունից յոթ ամիս անց իրականացվել է արտամարմնային բեղմնավորում: Երեխայի ծնվելուց հետո փոխպատվաստված արգանդը հեռացվել է կնոջ մարմնից:

Սան Պաուլուի համալսարանի պրոֆեսոր Դանի Էյզենբերգը նկատել է, որ հանգուցյալ դոնորի հետ գործ ունենալն ավելի «հեշտ» է, քանի որ այդ պարագայում վիրաբույժներն այլևս շտապելու և դոնորի կյանքի համար անհանգստանալու կարիք չունեն:

Նշվում է, որ նախկինում մասնագետները փորձել են հանգուցյալից փոխպատվաստված արգանդի միջոցով կանանց մայրանալու հնարավորություն ընձեռել, սակայն փորձերն ապարդյուն են եղել:

 

The baby, who has not been named by doctors, was born in Hospital das Clinicas in Sao Paulo, Brazil, last year and is the first live birth from a uterus donated from a dead woman

The baby was born by caesarean section after 35 weeks and three days, and measured 45cm in length – average for a newborn

Pictured: doctors at the hospital hold the baby girl after she was born. ‘The use of deceased donors could greatly broaden access to this treatment,' said Dr Dani Ejzenberg, author of the study reporting the case

 

 

Հույս հազարավոր կանանց համար. աշխարհում առաջին անգամ կինը ծննդաբերել է հանգուցյալից փոխպատվաստված արգանդի շնորհիվ