Մեքսիկայում մայաների քաղաքակրթությանը պատկանող հնագույն հանդիսությունների կենտրոն է հայտնաբերել

06:19 • 06.12.18

Մեքսիկայի Յուկատան նահանգում գիտնականները մայաների քաղաքակրթությանը պատկանող հնագույն հանդիսությունների կենտրոն են հայտնաբերել: Այս յուրահատուկ բացահայտման մասին Մարդաբանության ու պատմության ազգային ինտիտուտը հայտնել է Quadratin լրատվական գործակալությանը:

Կենտրոնը հայտնաբերվել է Յուկատան նահանգի Վալադոլիդ քաղաքի քարանձավերից մեկում: Ենթադրվում է, որ այն ունի առնվազն 2.3 հազար տարվա պատմություն:

հանդիսությունների կենտրոնի տարածքում հայտնաբերվել է երեք շինություն, որոնք կառուցվել են իսպանացիների կողմից այդ տարածքների գաղութացումից դեռ բազում տարիներ առաջ, ինչպես նաև մի քանի գերեզման: Գիտնականները ենթադրում են, որ այդտեղ կարող են թաղված լինել մայաների բարձր խավի ներկայացուցիչները:

Մեքսիկայում մայաների քաղաքակրթությանը պատկանող հնագույն հանդիսությունների կենտրոն է հայտնաբերել