Գիտնականները պարզել են Երկիր մոլորակի ծագման հիմնական վարկածը

19:54 • 07.12.18

Կալիֆոռնիայի Դեյվիսի համալսարանի հետազոտողները մոտ են գործընթացների վերծանմանն ու ըմբռնմանը, որոնք հանգեցրել են Երկրի ձևավորմանը:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, մեր մոլորակի ծագման մասին երեք հիմնական հիպոթեզ կա: Դրանցից մեկը ենթադրում է, որ Երկիրը համեմատաբար արագ է աճել (2-5 մլն տարի)՝ երիտասարդ Արևին շրջապատող ամպից ստանալով կյանքի համար անհրաժեշտ ջուրն ու գազը:

Մյուս վարկածում խոսվում է փոշու հատիկների մասին, որոնք Արևի ճառագայթների ներքո վերածվել են երկնային մարմինների, որոնք էլ դարձել են անհրաժեշտ միացությունների աղբյուր:

Երրորդ հիպոթեզի համաձայն՝ Երկիրը զարգացել է դանդաղ և ջրով, թթվածնով ու ազոտով հարուստ երկնաքարերի հաշվին:

Պարզելու համար, թե գիտական վարկածներից որն է առավել մոտ իրականությանը, գիտնականները վերլուծել են Երկրի կեղևում մոլորակի ձևավորման ժամանակ հավաքված նեոնի իզոտոպների հարաբերակցությունը: Նեոնն ազնիվ իներտ գազ է, որը պահպանում է իր ծագման մասին ողջ տեղեկությունը:  

Արդյունքում պարզվել է, որ իզոտոպների գործակիցը, որը համապատասխանում է «Երկրի կեղևի» տեսությանը, ավելի բարձր է, քան մյուս «դանդաղ զարգացման» և «փոշու տեսության» վարկածների դեպքում:

 

Գիտնականները պարզել են Երկիր մոլորակի ծագման հիմնական վարկածը